Երեւանի մի շարք փողոցներում սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:

Ոստիկանությունը հայցում է մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: