Ամերիկան գտնվում է Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականության խաչմերուկում: Հակամարտության սկզբից ԱՄՆ քաղաքականությունը Կիեւին նյութական եւ դիվանագիտական աջակցություն տամադրելն է եղել, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար՝ նկատի ունենալով, որ դա չի հանգեցնի ՆԱՏՕ-ի հետ ուղիղ հակամարտության: Այս տարվա փետրվարից իրականացվող այս քաղաքականությունն ունի ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների, ինչպես նաեւ ամերիկացիների մեծ մասի աջակցությունը, գրում է 19fortyfive-ը։
«...Խոսքը ոչ թե այն մասին է, արդյո՞ք Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն, այլ այն, արդյո՞ք նա այս հակամարտության ավարտին իսկապես կարող է հաղթել: Եվ քանի որ ուկրաինական հաղթանակը հնարավոր է թվում, կարեւոր է, որ Ամերիկան վերանայի իր քաղաքականությունը։
Արդյո՞ք Ամերիկան սկսում է հիմք ստեղծել ապագա խաղաղ բանակցությունների համար՝ այս պատերազմը բանակցություններով ավարտելու նպատակով, ինչպես առաջարկում են ոմանք: Թե՞ նա կշարունակի Ուկրաինային եւ նրա զինված ուժերին աջակցելու ներկայիս քաղաքականությունը, գուցե՝ մինչեւ լիակատար հաղթանակ:
Չնայած վերջին փոփոխություններին, Ամերիկայի քաղաքականությունը մնում է նույնը. «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»: Բայդենի վարչակազմը հասկացրել է, որ մտադիր չէ ճնշում գործադրել Կիեւի վրա՝ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու հարցում, փոխարենը կշարունակի աջակցել Ուկրաինային եւ նրա ռազմական ջանքերին, մինչեւ Կիեւը հակամարտությունից ստանա այն, ինչ ցանկանում է:
Ի՞նչ է ուզում Ուկրաինան. սրանք խաղաղության շուրջ բանակցություններ չեն, որը բացառվել էր դեռևս հոկտեմբերին՝ նախագահի հրամանագրով։ Փոխարենը Կիեւը ձգտում է վերադարձնել ուկրաինական բոլոր հողերը, այ թվում՝ Ղրիմը, ինչպես նաեւ այն շրջանները, որոնք Ռուսաստանը ապօրինի կերպով անեքսիայի է ենթարկել սեպտեմբերին կայացած հանրաքվեի ժամանակ։
Եվ այստեղ Ամերիկայի եւ Ուկրաինայի նպատակները տարբերվում են, քանի որ նման լայնածավալ նպատակները Ամերիկայի շահերից չեն բխում:
Նախ, դա կվտանգի Ամերիկայի միակ կենսական շահն այս հակամարտությունում, որը միջուկային զենքի չօգտագործման ապահովումն է:
Եթե Ուկրաինան շարունակի պայքարել իր ողջ կորցրած տարածքը վերադարձնելու համար… խելամիտ է ակնկալել, որ Պուտինը կսրի հակամարտությունը, նախքան նա թույլ տա, որ դա տեղի ունենա, եւ դա մարտավարական միջուկային զենք օգտագործելու իրական հնարավորություն է ներառում:
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե Ամերիկան ինչ-որ կերպ կարողանար օգնել Ուկրաինային՝ ազատագրելու հողերը՝ առանց միջուկային պատերազմի, ամեն դեպքում, դա նույնպես ի վնաս ԱՄՆ-ի կլիներ: Բայդենի խոսքով, Ամերիկան Ռուսաստանից կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ է ցանկանում։ Սակայն Ուկրաինայի ամբողջական հաղթանակը գործնականում անհնարին կդարձներ դա: Դա պայմանավորված է նրանով, որ այս հակամարտության հիմքում ընկած է Ռուսաստանի խոցելիության խոր զգացումը, քանի որ նրա հարեւանը գնալով ավելի է անցնում դեպի արեւմտյան ուղեծիր:
Դա դարեր շարունակ եղել է Մոսկվայի մտահոգությունը, ինչը նորություն չէ։ Եթե Ուկրաինան վերականգնի իր ողջ տարածքը, Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները ոչ միայն կվերանան, այլ ակնկալվում է, որ ավելի մեծ խնդիր կդառնան՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները միայն կմեծանան:
Միացյալ Նահանգները պետք է սթափ եւ իրատես լինի ռուս-ուկրաինական հակամարտությունում իր նպատակների նկատմամբ: Լիովին ինքնիշխան Ուկրաինան ավելի արժեքավոր չէ, քան Մոսկվայի հետ համագործակցությունն ու արդյունավետ հարաբերությունները։
Իր սեփական շահերի հաշվին Ուկրաինայի շահերը հետապնդելու փոխարեն՝ ԱՄՆ-ը պետք է սահմանի իր առաջնահերթությունները, ինչը նշանակում է, որ պետք է սկսի ճնշում գործադրել Կիեւի վրա»:





























