Հայաստանում դեկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 + 3, վաղը ցերեկը՝ + 6 + 8։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ 

Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0 + 4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 6,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 8 + 12,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 10 + 15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2 + 1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+7,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 7 + 10,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 7 + 9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0 + 3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 7 + 10,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 12 + 16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 10 + 13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 12 + 16։