Հայաստանում դեկտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 + 3, վաղը ցերեկը՝ + 6 + 8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2 + 6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 3 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 6 + 8,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4 + 1, ցերեկը՝ + 3 + 7,

Լոռիում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 8 + 12,

Տավուշում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 8 + 13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 6 + 9,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 8 + 11,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 7 + 10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3 + 6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 8 + 11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 10 + 14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 8 + 11,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 9 + 12։