Հնդկաստանը մտադիր է իր ազգային արժույթով՝ ռուփիով, առեւտուր իրականացնել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ աֆրիկյան որոշ պետությունների հետ, հաղորդում է Business Standard-ը։
«Հնդկաստանը դիտարկում է այդ երկրների հետ փոխադարձ հաշվարկները ռուփիով իրականացնելու հնարավորությունը։ Այս քայլը դրական է գնահատվել այդ պետությունների արտաքին առեւտրային շատ գործընկերների կողմից»,-հայտնել են թերթի աղբյուրները։
Թերթի զրուցակիցների կարծիքով՝ Հնդկաստանը ցանկանում է նաեւ ավելի ընդունելի դարձնել ռուփին համաշխարհային շուկայում օգտագործման համար։




























