Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հետեւել է Ջավախքում Փարվանա լճում կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքին, գրում է վրացական Մեդիանյուզ գործակալությունը։
Ըստ գործակալության, Սահակաշվիլիի հետ Ջավախք են այցելել նաեւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդրե Խութագուրին։
Վարչապետը Սահակաշվիլիին ներկայացրել է Ջավախքում 2011-2012 թվականներին ծրագրված աշխատանքների հաշվետվոթյունը, ինչպես նաեւ ծանոթացրել է ներկայումս ընթացող շինարարությունների հետ։
Ըստ վարչապետի տեղեկատվության, Ջավախքի հիդրոէլեկտրակայանը կսկի գործել 2013 թվականի վերջին։
Նշենք նաեւ, որ Փարվանայի հիդրոէլեկտրակայանի հզորությունը 78 ՄՎտ է, իսկ տարեկան շրջանառությունը 425 միլիոն կվտ ժամ։



























