Կանադայում՝ Հուդզոնի ծոցի արեւմտյան հատվածում, մեծ քանակությամբ սպիտակ արջերի անկում է գրանցվել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ էգերին ու ձագերին հատկապես դժվար է Արկտիկայի հարավային ծայրամասում գտնվող ծոցում:

Արեւմտյան Հուդզոն ծոցը, որտեղ գտնվում է Չերչիլ քաղաքը՝ հայտնի որպես «բեւեռային արջերի համաշխարհային մայրաքաղաք», օդից հետազոտվել է 2021 թվականին, եւ գիտնականները գնահատել են, որ այնտեղ եղել է 618 արջ՝ 2016 թվականի 842-ի համեմատ, երբ վերջին անգամ հաշվարկ է անցկացվել։

Ալբերտայի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Էնդրյու Դերոչերը, որն ուսումնասիրել է Հուդզոնի ծոցի  բեւեռային արջերին գրեթե չորս տասնամյակ, ասել է. «Իրական անկումը շատ ավելի մեծ է, քան ես սպասում էի»։

Հեղինակները պարզել են, որ 1980-ականներից ի վեր տարածաշրջանում արջերի թիվը նվազել է գրեթե 50 տոկոսով։ Նրանց գոյատեւման համար անհրաժեշտ սառույցն անհետանում է: Գիշատիչներն այն օգտագործում են որսի համար։

Բայց քանի որ կլիմայի փոփոխության պատճառով Արկտիկան երկու անգամ ավելի արագ է տաքանում, քան մնացած աշխարհը, ծովի սառույցը տարվա սկզբին ճաքում է, իսկ աշնանը ավելի երկար է սառչում: Արդյունքում  Արկտիկայում ապրող շատ բեւեռային արջեր ավելի քիչ սառույց ունեն՝ ապրելու, որսալու եւ բազմանալու համար: