Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Արցախից Հայաստան տեղափոխված երեք հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Նրանք այժմ համալիր հետազոտման փուլում են գտնվում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

3 ծանր հիվանդներ Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարբեր ԲԿ-ներ