ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ընդունել է Թուրքիայի նախընտրած անունը՝ Turkiye,  մի քանի ամիս երկմտելուց հետո, գրում է AP-ը։

Պետդեպը կարգադրել է, որ նոր պաշտոնական փաստաթղթերում նշվի Turkiye՝ թեեւ արտասանությունը չի փոխվի։   

Պետդեպարտամենտի կայքում, ոչ էլ միջազգային հարաբերությունների ուղեցույցում փոփոխություններ չեն կատարվել։

Այս քայլը ձեռնարկվում է այս ամսվա վերջին սպասվող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի Վաշինգտոն այցից առաջ, որի ընթացքում օրակարգում կլինի Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը եւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդունմանը նրա դիմադրությունը: 

Փոփոխության մասին հայտնի է դարձել, երբ Պետդեպարտամենտը հայտարարություն է հրապարակել՝ ի պաշտպանություն Գանձապետարանի որոշման ՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հետ կապված մի քանի գործարարների եւ ընկերությունների դեմ՝ «Իսլամական պետությանն» աջակցելու համար: Ավելի ուշ դա հաստատել են Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ։

Անցյալ տարի Թուրքիան միջազգային ֆորումներում խնդրել է փոխել իր անունը Turkiye, եւ մեծամասնությունը, ներառյալ ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն, անցել են նոր գրության։