Թիկնապահների աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-27-ին` Յալթայում, դրան կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջնության շրջանակներում կանցկացվի տեխնիկայի եւ հետիոտնի ուղեկցությամբ, ձեռնամարտի, տարբեր դիրքերից կրակելու եւ «ահաբերկիչներին» վնասազերծելու եւ նշանառության առնելու պաշտպանության VIP-փերսոն մարտավարության մրցույթը:

Միջոցառմանը մասնակցելու են խմբեր Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Հնդաստանից, Մակեդոնիայից, Ավստրալիայից, Բելգիայից եւ Ֆրանսիայից: