Անկարան չեղարկել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ակցիայի պատճառով, որը տեղի է ունեցել Ստոկհոլմում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի դեմ ուղղված PKK/YPG ահաբեկչությունից հետո հունվարի 17-ին Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Թուրքիա չեղարկվել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի կողմից»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Ստոկհոլմում PKK-ի կողմնակիցների ցույց է տեղի ունեցել, որտեղ նրանք մի շարք վիրավորական արտահայտություններ ու ժեստեր են արել Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին։ Աղբյուրը հաղորդել է, որ Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, նրան բողոք են հայտնել ակցիայի կապակցությամբ։





























