Իսպանիայում վրացիները ստեղծել են «Վրաստան» անունը կրող ասոցիացիա, որի հիմնական նպատակը Իսպանիա ժամանած վրացի փախստականներին պատշաճ օգնություն ցուցաբերելն է, մասնավորապես իրավունքների պաշտպանությունը եւ իրավական ծառայությունը:
Այս մասին հաղորդում է վրացական Tribuna.ge գործակալությունը: Ըստ գործակալության, ասոցիացիան գտնվում է Բարսելոնա քաղաքում, «Ասոցիացիայի նպատակն է` օգնել Իսպանիա ժամանած փախստականններին նաեւ աշխատանք գտնելու հարցում: Ասոցիացիայի օգնությամբ, փախստականները հնարավորություն կունենան անցնել կարճաժամկետ պրոֆեսիոնալ կուրսեր:
Նշենք նաեւ, որ ասոցիացիան կօգնի ոչ միայն վրացիներին, այլեւ օտարերկրյա քաղաքացիներին»,-հայտնել են Բարսելոնայում «Վրաստան» ասոցիացիայի ներկայացուցիչները:Ասոցիացիայի նախագահն է Խաիմե Մինիստրալ Գոսալդոն, իսկ փոխնախագահը ազգությամբ վրացի` Գելա Գուրուլին:




























