Այսօր`սեպտեմբերի 13-ին ծրագրավորողների միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարվա 256-րդ օրը, որն ունի բացատրություն: Ծրագրավորող Արմեն Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետեւաբար` 256-ը այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով ( 8 բիտ):
Առայժմ Հայաստանում գոյություն չունի ծրագրավորողների միություն կամ ասոցիացիա: Թերեւս այդ պատճառով ծրագրավորողներն իրենց տոնը նշում են տարերայնորեն, հիմնականում սոցիալական ցանցերում միմյանց շնորհավորելով:
Նշենք, որ ծրագրավորողների միջազգային օր նշելու միտքը առաջացել է 1996թ.-ին` Ռուսաստանում:




























