ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա են եղել երկրամասի գործարարները։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի ընթացքում նախարարը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում:





























