Հարյուրավոր զբոսաշրջիկներ բողոքի ցույցերի պատճառով չեն կարողանում լքել Պերուի Մաչու Պիկչու քաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի արտաքին առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Լուիս Էլգերոյին։

Նրա խոսքով՝ Մաչու Պիկչուում այժմ գտնվում է 417 զբոսաշրջիկ, նրանք բոլորը չեն կարողանում լքել քաղաքը հակակառավարական ցույցերի պատճառով: 

«Նրանցից ավելի քան 300-ն օտարերկրացիներ են, նրանք չեն կարողանում դուրս գալ, քանի որ երկաթուղային գծերը վնասվել են մի քանի հատվածներում»,-հավելել է  նախարարը:

Մաչու Պիկչուն Պերուի գլխավոր տեսարժան վայրն է։ Ամեն տարի քաղաք են այցելում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։