Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Բելառուսից ռուս զինվորականների հարձակումը հավանական է, բայց այն անհաջող կլինի»: Այս մասին Զելենսկին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նա մեկնաբանել է Բելառուսի հայտարարությունը՝ Ուկրաինայի հետ «չհարձակման պակտ» կնքելու առաջարկի վերաբերյալ։ «Այն ամենը, ինչ պաշտոնապես առաջարկում է Ուկրաինան, դուք լսում եք: Մենք չենք պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա եւ երբեք էլ չենք պատրաստվել: Նման մտադրություններ չկան։ Սա ողջ ուկրաինացի ժողովրդի գլխավոր ազդանշանն է բելառուս ժողովրդին»,- ասել է նա։