Reuters-ի հաղորդմամբ՝ Anonymous հաքերների խումբը հարձակվել է Մեքսիկայի տեղական ինքնակառավարման մարմինների եւ մի քանի նախարարությունների կայքերի վրա, այդ թվում` պաշտպանության նախարարության կայքէջի վրա: Պաշտպանական գերատեսչությունում հաքերային հարձակման վերաբերյալ դեռեւս լռում են, եւ միայն խոսում են այն մասին, որ կայքը ունի որոշ տեխնիկական խնդիրներ։

Նշենք, որ Anonymous հաքերների խումբը լայն ճանաչում է ստացել 2010թ.-ի վերջին, երբ խմբի մասնակիցները գործողությունների շարք կազմակերպեցին այն ընկերությունների եւ կազմակերպությունների վրա, ովքեր խոչընդոտում էին  հանրահայտ WikiLeaks ռեսուրսի աշխատանքները։