Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ նվազում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազում է 4,15 դոլարով կամ 0,22 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 846,15 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսներն էժանանում են 0,5 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 21,707 դոլարի։