Միլիարդատեր եւ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ձեռք է բերել հոլանդական Heineken Holding NV-ի (HEIO.AS) արժեթղթերի 3,76 տոկոսը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Նիդեռլանդների ֆինանսական շուկաների վարչության (AFM) հայտարարությունում նշվել է, որ արժեթղթերը գնվել են փետրվարի 17-ին։ Heineken Holding-ը Heineken NV (HEIN.AS) գարեջրի գործարանի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է։ Գեյթսը գնել է մեքսիկական FEMSA-ի (որը վաճառում է բաժնեթղթերը) արժեթղթերը։
Գործակալության տվյալներով՝ FEMSA-ն տարբեր գնորդների վաճառել է Heineken Holding-ում իր ունեցած բոլոր 18 մլն բաժնեթղթերը։ Ինքը՝ Գեյթսը, 883 մլն եվրոյով (939,87 մլն դոլար) գնել է 10,8 մլն արժեթուղթ՝ ելնելով շուկայում առկա ընթացիկ գնից։




























