Տաջիկստանի արեւելքում հինգշաբթի տեղի է ունեցել ութ երկրաշարժ, զոհեր եւ ավերածություններ չեն գրանցվել, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ:
«Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05։37-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրգաբի շրջանի կենտրոնից 67 կմ դեպի արեւմուտք, որը գտնվում է Տաջիկստանի արեւելքում, Դուշանբե քաղաքից 400 կմ դեպի հարավ-արեւելք եւ Սարեզյան լճից 30 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում մագնիտուդը կազմել է 6,8, խորությունը՝ 20,5 կմ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Խորոգ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը եղել է 5-6 մագնիտուդով, Դուշանբե քաղաքում՝ 2-3 մագնիտուդով։ Զոհեր եւ ավերածություններ չեն գրանցվել։





























