G7-ի երկրները 2023 թվականին մտադիր են Ուկրաինային առնվազն 39 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել։ Այս մասին ասվում է համատեղ փաստաթղթում, որն ընդունվել է հինգշաբթի Բանգալորում G7 խմբի երկրների ֆինանսների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով:
«Ուկրաինայի կառավարության կարիքներին համապատասխան այս տարի մենք կավելացնենք բյուջետային եւ տնտեսական աջակցության մեր պարտավորությունները մինչեւ 39 միլիարդ դոլար»,-ասվում է փաստաթղթում:
Հինգշաբթի Բանգալորում տեղի է ունեցել G7 խմբի երկրների ֆինանսների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը։




























