Ճապոնիայում սպառողական գները հունվարի արդյունքներով աճել են 4,3 տոկոսով, ինչը ռեկորդ է դարձել 1981 թվականի դեկտեմբերից ի վեր: Այս մասին են վկայում երկրի ներքին գործերի եւ հաղորդակցության նախարարության տվյալները։ Գերատեսչությունը նշել է, որ հունվարին ապրանքները թանկացել են 7,3 տոկոսով, իսկ հագուստը՝ 3,1 տոկոսով: Կահույքն ու կենցաղային ապրանքները թանկացել են 7,7 տոկոսով, տրանսպորտային եւ հեռահաղորդակցական ծառայությունները՝ 2,1 տոկոսով: Կոմունալ ծառայությունները հունվարի արդյունքներով թանկացել են 14,9 տոկոսով։ Մասնավորապես, էլեկտրաէներգիան թանկացել է 20,2 տոկոսով, իսկ գազը՝ 24,3 տոկոսով։ Ընդ որում, առանց հաշվի առնելու սննդամթերքը եւ էներգակիրները՝ ինֆլյացիան աճել է մինչեւ 3,2 տոկոս։




























