Հունգարացի խորհրդարանականները չեն այրվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության օգտին քվեարկելու ցանկությամբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Օրբանը նշել է, որ պատգամավորներն այդ առիթով «էնտուզիազմ չեն զգում»։

Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից եւ դաշինքի սահմանի ընդլայնումից հետո բարդ իրավիճակ կստեղծվի։

Հունգարիայի վարչապետը Շվեդիային եւ Ֆինլանդիային մեղադրել է Հունգարիայի մասին ստեր տարածելու մեջ։

Օրբանը հիշեցրել է նաեւ Թուրքիայի մասին, որին մտահոգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անհապաղ ընդունումը՝ «քրդական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքների ֆոնին:

Հունգարիայի վարչապետը պաշտպանել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն վկայակոչել է լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտությունը։