Կարծում եմ, որ համապատասխան անձինք ինչ-որ անհիմն կարծիքներ են տարածում Չինաստանին սեւացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Պեկինի ներկայացրած ծրագրի քննադատությունը, գրում է «Известия»-ն։

Վենբինը կարծում է, որ քննադատները փաստերով չեն պաշտպանում իրենց դիրքորոշումը եւ «զրպարտում են Չինաստանին»։

Ուրբաթ օրը ՉԺՀ-ն հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ դիրքորոշում՝ նպատակ ունենալով շարունակել կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցումը, հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից, կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել, նվազեցնել ռազմավարական ռիսկերը, երաշխավորել հացահատիկի արտահանումը, դադարեցնել միակողմանի պատժամիջոցները, բարձրացնել Ուկրաինայում ատոմակայանների անվտանգությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել էր Չինաստանի դիրքորոշումը, որի իրականացումը, նրա խոսքով, կհանգեցնի Ուկրաինայի «պարտության»։