Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։

Աննա Մարտիկյանը լրագրող է, նա Հանրային ռադիոյով վարում է  հեղինակային «Ծովահայեր» հաղորդումը։ Մարտիկյանը Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է։