Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ չէր նստի Թուրքիայում։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։
«Մենք այդ մասին (բանակցությունների - խմբ.) խոսել ենք դեռ պատերազմից առաջ, ես նրան (Էրդողանին - խմբ.) ասել եմ՝ Պուտինին նստեցրեք բանակցությունների սեղանի շուրջ, լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի կարելի թույլ տալ»,- նշել է Զելենսկին։
«Այն ժամանակ նա չկարողացավ դա անել: Եվ ոչ միայն նա... Հիմա նա կարծում է, որ կարող է։ Հիմա մենք չենք կարող... Դա (Պուտինը - խմբ.) արդեն այն մարդը չէ, մարդ չկա, ում հետ կարելի է խոսել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին հացահատիկի նախաձեռնության եւ Ազովստալի պաշտպաններին աջակցելու համար։ Նա նաեւ ընդգծել է, որ Էրդողանը տեղեկացված է բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին։




























