Ինձ թվում է, որ դա Չինաստանի խաղաղության ծրագիրը չէ, այլ մտքեր ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ես չեմ կարծում, որ դա խաղաղության ծրագիր է: Ինձ թվում է, որ Չինաստանը պարզապես արտահայտել է իր մտքերը։ Լավ է, որ Չինաստանը սկսել է խոսել Ուկրաինայի պատերազմի մասին։ Այլ հարց է, թե ինչ է կանգնած խոսքերի հետեւում»,- ասել է Զելենսկին։ Նրա գնահատմամբ՝ Չինաստանի առաջարկություններում կան գաղափարներ, որոնք ինքը չի կիսում, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք հարմար են Ուկրաինային (օրինակ՝ տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ)։ «Այդ պատճառով արժե Չինաստանի հետ աշխատել այդ կետերի շուրջ»,- նշել է նա։
Պեկինը նախկինում ներկայացրել է դիրքորոշում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ՝ կրակի դադարեցումը եւ ռազմական գործողությունները շարունակելու, բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, սառը պատերազմի մտածելակերպից հրաժարվելու նպատակով, կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել, նվազեցնել ռազմավարական ռիսկերը, երաշխավորել հացահատիկի արտահանումը, դադարեցնել միակողմանի պատժամիջոցները, մեծացնել Ուկրաինայում ատոմակայանի անվտանգությունը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է Չինաստանի դիրքորոշումը, որի իրականացումը կհանգեցնի Ուկրաինայի «պարտության»։





























