Սոմալիում Աֆրիկյան միության անցումային առաքելության ուղղաթիռը կործանվել է, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս ութը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը։
Առաքելությունը հայտնել է, որ ուղղաթիռը Սոմալիի ազգային բանակի սպաների էր տեղափոխում՝ տուժածների տարհանման ուսումնական համատեղ ծրագրի շրջանակներում, երբ վթարի է ենթարկվել շաբաթ օրը Ստորին Շաբելի շրջանի Բալեդոգլե օդանավակայանում:
Օդանավակայանն օգտագործվում է նաեւ ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Կիրակի օրը առաքելությունը հայտնել է, որ ավիավթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է։
Տուժածները բուժման նպատակով տեղափոխվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո։



























