Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան եւ վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի լսումների ժամանակ հաստատել են, որ կառավարությունը դիտարկում է ամերիկյան 400 Tomahawk թեւավոր հրթիռներ գնելու հարցը։

«Երկրի ինքնապաշտպանության ուժերի հնարավորությունների ամրապնդման համար մենք դիտարկում ենք 400 Tomahawk թեւավոր հրթիռներ գնելու հնարավորությունը»,- ասել է Խամադան։

Անցած շաբաթ պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադան հայտարարել էր իշխանությունների՝ ԱՄՆ-ի հետ Tomahawk թեւավոր հրթիռների զանգվածային գնման պայմանագիր կնքելու ծրագրերի մասին։ Հրթիռները գնվելու են «օտարերկրյա ռազմական աջակցության» համակարգի միջոցով, որը սովորաբար կիրառվում է ամերիկյան արատդրության պաշտպանական զինատեսակների մատակարարումների դեպքում։ Իշխանությունները հույս ունեն, որ պայմանագիրը կստորագրվի արդեն 2023 ֆինանսական տարում, որն սկսվելու է ապրիլի 1-ին։