Մերձդնեստրի շուրջ իրադրությունը Կրեմլի համար ամենասեւեռուն ուշադրության առարկա եւ անհանգստության առիթ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բնական է, որ իրավիճակը Մերձդնեստրում մեր ամենասեւեռուն ուշադրության առիթն ու մեր անհանգստության առարկան է։ Իրավիճակն անհանգիստ է, այն սադրում են դրսից»,- ասել է Պեսկովը։

Ինչպես նշել է ՌԴ մամուլի քարտուղարը, Արեւմուտքը եւ Կիեւը կարող են սադրանքներ հրահրել Մերձդնեստրում։

«Մենք գիտենք, որ ինչպես մեր ընդդիմախոսները Կիեւում, այնպես էլ եվրոպական երկրները, կարող են տարբեր տեսակի սադրանքներ հրահրել։ Մենք դա լավ գիտենք եւ հաշիվ տալիս ենք մեզ այդ հարցում»,- ասել է նա։

Ավելի վաղ  չճանաչված Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին իրավիճակը սահմանին անվանել էր լարված եւ քաղաքացիներին հանգստություն պահպանելու կոչ էր արել։