Իրանը պատրաստ է բանակցությունների նոր փուլ անցկացնել Ուկրաինայի հետ՝ իրանական զենք, մասնավորապես անօդաչու թռչող սարքեր Ռուսաստաին մատակարարելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։

Ինչպես ընդգծել է Աբդոլլահիանը, Թեհրանը պնդում է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման եւ քաղաքական երկխոսությանն անցնելու մասին: