Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին» Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին․ փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

«Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին», - ասվում է տեքստում։

Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվանից։