Հելսինկիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ֆինլանդիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լուսանկարը այրելու փաստով: Այս մասին հայտնում է STT գործակալությունը։

«Մոտ մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբը հավաքվել է դեսպանատան առջեւ եւ այրել լուսանկարը։ Նախաքննության ընթացքում կհստակեցվի, թե դա ինչ լուսանկար է եղել»,-ասել է Հելսինկիի ոստիկանության գլխավոր տեսուչ Հեյկի Պորոլան։ 

Փետրվարի 26-ին Ֆինլանդիայի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույցի ժամանակ մի խումբ անձինք որոշել են այրել Էրդողանի լուսանկարը։ Ընդ որում, ոստիկանությունը չի իմացել միջոցառման անցկացման մասին, սակայն ձերբակալել է 4 մարդու։