ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ հույս ունի Տաշքենդ կատարած այցի ընթացքում քննարկել երկկողմ հարաբերություններն ու Ուզբեկստանում բարեփոխումների ծրագրերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին Բլինքենը լրագրողներին ասել է Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սաիդովի ներկայությամբ մեկ օր անց այն բանից հետո, երբ երկու դիվանագետները մասնակցել են Կենտրոնական Ասիայի երկրների իրենց գործընկերների հետ բանակցություններին։

«Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի վարչակազմին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի բարեփոխումների օրակարգին աջակցելու համար, որն ուղղված է արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ապահովմանը եւ մեր հարեւանների հետ լավ ու բարեկամական հարաբերությունների խորացմանը», - ասել է Սաիդովը։