Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պեվկուրն առաջարկել է գրեթե կրկնակի ավելացնել պատերազմական ժամանակների պաշտպանության ուժերի անձնակազմի թվաքանակը, հաղորդում է ERR-ը։

Այսօրվա դրությամբ պատերազմական ժամանակների անձնակազմում ընդգրկված է 26 700 զինվորական։ Նոր հաստիքային թիվը կկազմի 43 700 զինվորական։

Մասնավորապես, նախատեսվում է ցամաքային ուժերն ավելացնել 10 500-ով եւ եւս 4000-ով՝ «առաջին հերթի» պահեստազորի համար։ Հատուկ շեշտը նախատեսվում է դնել հակատանկային եւ հակաօդային պաշտպանության վրա։

Նշվում է, որ էստոնական բանակի թվաքանակի ավելացումը տեղի է ունենում պահեստազորայինների հաշվին մոբիլիզացիա հայտարարելուց հետո: