Ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու «Մուրնաուի տեսարանը եկեղեցու հետ» կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է նկարչի համար ռեկորդային 44,6 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sotheby's աճուրդի տունը:
Նկարիչն այն նկարել է 1910 թվականին: Սկզբնական սեփականատերերը՝ կոլեկցիոներներ Զիգբերտը եւ Յոհանա Մարգարեթ Շթերնը, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ նացիստական օկուպացիայի տարիներին կորցրել են այն իրենց հավաքածուի հետ միասին արտագաղթի ժամանակ։ Ավելի ուշ այն վերադարձրել են ժառանգներին։ Կանդինսկու աշխատանքների նախորդ ռեկորդը սահմանել էր «Սպիտակ շուշաններով նկարը»։ Այն վաճառվել է 2017 թվականին 41,6 մլն դոլարով։





























