Շոլցը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ Gepard ինքնագնաց հրետանային սարքերի եւ Iris-T զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»։
ՈՒՆԻԱՆ-ը գրել է, որ Փարիզն իր հերթին կարող է Ուկրաինային 2022 թվականին շահագործումից հանված 12 Mirage կործանիչներ փոխանցել։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, սակայն, հայտնել է ինքնաթիռների նյութատեխնիկական ապահովման եւ սպասարկման, ինչպես նաեւ օդաչուների ուսուցման հետ կապված դժվարությունների մասին։





























