Ջակարտայում (Ինդոնեզիա) խոշոր հրդեհ է բռնկվել ավելի քան 300 միլիոն լիտր տարողությամբ նավթի պահեստում։

The Jakarta Post-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետեւանքով զոհվել է 13 մարդ։

Հրդեհը տարածվել է նավթային օբյեկտի մոտ գտնվող տների վրա։

Հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ։