Կենտրոնական Անգլիայի հարյուրավոր բնակիչներ այսօր պայթյունի նման բարձր ձայն են լսել, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես կեսգիշերին Օքսֆորդից հարավ, ինչպես նաեւ Լեսթերից 70 մղոն դեպի հյուսիս տները եւ հողը ցնցվել են։
Տեղեկություններ են եղել, որ դա կարող էին լինել երկու Eurofighter Typhoon կործանիչները, որոնք Լինքոլնշիրի Քոնինգբիի ռազմական ավիաբազայից թռել են օգնելու Dash 8 ինքնաթիռին, որը շարժվում էր դեպի Լոնդոն եւ կորցրել է ռադիոկապը Սենտ Օլբանսի շրջանում:
BAE Systems ընկերության կողմից ստեղծված Eurofighter Typhoon կործանիչը նախատեսված է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային մարտերի համար:
Այն ունակ է զարգացնել մինչեւ 1320 մղոն/ժ արագություն, ինչը բավականաչափ արագ է, որպեսզի հաղթահարի ձայնային պատնեշը եւ առաջացնի ձայնային հարված, որը կարող է ցնցել պատուհանները մի քանի մղոն հեռավորությամբ:





























