Ամստերդամի մերձակայքում ոստիկանները՝ տաբելային զենք օգտագործելով, ձերբակալել են մի վարորդի, որը կատակով մյուս վարորդներին թիրախավորել է ատրճանակի տեսքով օղու շշով, հաղորդում է Interia-ն:
«Ձերբակալությունն իրականացվել է տաբելային զենքի կիրառմամբ։ Ոստիկանները խոստովանել են, որ գործողության ժամանակ որոշ հետիոտներ անգիտակցաբար հայտնվել են կառույցների ներկայացուցիչների կրակի գծում»,-գրում է կայքը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը անցորդների համար «խիստ վտանգավոր» է եղել։
«Ձերբակալվածի ավտոմեքենայի խուզարկության ժամանակ կասկածելի առարկա է հայտնաբերվել. դա եղել է ատրճանակի տեսքով օղու շիշ։ Ոստիկանության ներկայացուցիչները հավելել են, որ հեռվից շիշը հնարավոր չի եղել տարբերել իրական զենքից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավախախտը 22-ամյա տղամարդ է եղել։





























