Ինդոնեզիայի Ռիաու կղզիներում տեղացած հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով 11 մարդ զոհվել է, մոտ 50-ը՝ անհետ կորել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների կառավարման ազգային վարչությանը (BNPB)։
BNPB-ի ներկայացուցիչ Աբդուլ Մուհարիի խոսքով՝ 11 մարդ մահացել է, իսկ «50 մարդ անհետ կորած է համարվում»։
Ազգային վարչության ներկայացուցիչը հավելել է, որ կղզիների հեռավորության պատճառով փրկարարների համար դժվար կլինի հասնել այնտեղ։
«Սովորաբար նավակով մոտ հինգ ժամ է տեւում: Վաղը Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը ուղղաթիռ կտրամադրի, որպեսզի ավելի արագ տեղ հասնեն»,- ասել է նա։





























