Այսօրվանից Արցախբանկի Mastercard քարտապաններին հասանելի է ևս մեկ վճարային նորարական լուծում՝ Google Pay-ը:

Google Pay վճարային համակարգի գործարկմամբ Բանկը հնարավորություն է ընձեռում իր Mastercard քարտապաններին կատարել պարզ և ապահով անհպում վճարումներ և թվային քարտը պահել Android և Wear OS սարքերում:

Քարտապանները Mastercard քարտերը կցելով Google Wallet վճարային դրամապանակին հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում ու բանկոմատներում, այլև Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Բանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են թվային քարտի համարի (թոքենի) միջոցով: Թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:

Google Pay-ի միջոցով Դուք ստիպված չեք լինի հիշել Ձեր քարտի բոլոր տվյալները կամ լրացնել անվերջ ձևաթղթեր Ձեր հեռախոսում: Փոխարենը, կվճարեք արագ, ապահով և կծախսեք ավելի քիչ ժամանակ գործարքը կատարելու համար:

Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Արցախբանկի Մոբայլ հավելվածում ընտրել քարտը և այն մեկ հպումով կցել համակարգին կամ պարզապես ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից և հետևելով հրահանգներին կցել քարտը: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին և վճարում կամ կանխիկացում իրականացնել:

Միաց´եք ժամանակակից աշխարհին՝ վճար´եք Google Pay-ով:

Արցախբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք https://www.artsakhbank.am/ հղումով: