Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում 7 հարկանի կոմերցիոն շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: 

Պայթյունը տեղի է ունեցել Գուլիստանում՝ Դաքայի բանուկ կոմերցիոն շրջանում, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։   

Հայտնի չէ նաեւ, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել։

Պայթյունի վայրում աշխատում է առնվազն 11 հրշեջ ջոկատ։  

Ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է, նրանցից առնվազն 14-ը մահացել է: