Թաիլանդի քաղաքացին երեքշաբթի երկու տարվա ազատազրկման է դատապարտվել դեղին բադերի երգիծական ծաղրանկարներով օրացույցներ վաճառելու համար, որոնք, դատարանի կարծիքով, ծաղրել են երկրի միապետին, հայտնել է «Մարդու իրավունքների թաիլանդցի փաստաբանները» իրավաբանական օգնության խումբը, հաղորդում է The Associated Press-ը։

Բանգկոկի քրեական դատարանը որոշում է կայացրել, որ 2021 թվականի օրացույցը պարունակում էր դեղին բադերի պատկերներ Թաիլանդի թագավորին հիշեցնող եւ ծաղրող դիրքերում, ինչը խաթարում է միապետի հեղինակությունը: 

Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «դավաճանության մասին օրենքի» շրջանակներում, որը նախատեսում է երեքից 15 տարվա ազատազրկում միապետության ներկայացուցիչներին զրպարտելու կամ վիրավորելու համար:

Իրավաբանական օգնության խումբը հայտարարել է, որ 26-ամյա մեղադրյալի ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչեւ երկու տարի, քանի որ նա համագործակցել է դատարանի հետ:

Դատարանը հայտարարել է, որ օրացույցի վեց նկարազարդումներ արվել են թագավորին ծաղրելու համար։

Դեղին ռետինե բադերը ժամանակին Թաիլանդում ժողովրդավարամետ բողոքի շարժման խորհրդանիշն էին։