ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուսումնասիրում են COVID-19-ի ծագման երկու տարբերակ՝ լաբորատոր արտահոսք եւ բնական գենեզիս, բայց ոչ ոք չի հավատում կենսաբանական զենքի տեսությանը։ Այս մասին հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հայնսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ելույթ ունենալով Սենատի լսումների ժամանակ՝ նա խոստովանել է, որ հետախուզական ծառայությունները դեռեւս չեն եկել կոնսենսուսի եւ շարունակում են պարզել համավարակի ծագումը, որը միլիոնավոր կյանքեր է խլել ամբողջ աշխարհում:

«Հետախուզական համայնքում լայն փոխհամաձայնություն կա, որ համավարակը կենսաբանական զենքի կամ գենետիկական ինժեներիայի արդյունք չէ: Այն, ինչի շուրջը կոնսենսուս չկա, այն է, թե արդյոք եղել է լաբորատոր արտահոսք... թե տեղի է ունեցել վարակված կենդանուց բնական վարակ: Դրանք երկու աշխատանքային տեսություններ են»,- ասել է Հեյնսը:

Նա խորհուրդ է տվել, որ Չինաստանի պատշաճ համագործակցության բացակայությունը խոչընդոտում է ճշմարտության բացահայտմանը: