Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Կանարյան կղզիների շրջանում 1,1 տոննան գերազանցող կոկաինի բեռով երկու առագաստանավ են կալանել, հայտնել է երկրի ոստիկանությունը։
Բելգիական դրոշի ներքո ընթացող My Love առագաստանավի կալանման ժամանակ գործի է դրվել իսպանական մաքսային ծառայության մոտորանավակը։ Նավը եւ նրա անձնակազմը, որը բաղկացած էր երկու իսպանացի նավաստիներից, տեղափոխվել են Տեներիֆե նավահանգիստ՝ լիազորված մարմիններին փոխանցելու համար:
Մեկ այլ գործողության ժամանակ կալանվել է եւս մեկ նավ, որը նույնպես կոկաին էր տեղափոխում։ Երկու նավերում առգրավված թմրանյութերի ընդհանուր քաշը գերազանցել է 1,1 տոննան։





























