Կատարի իշխանությունները չեղարկել են զբոսաշրջիկների համար հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Փաստաթղթի համաձայն՝ արաբական երկրի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել չեղարկել COVID-19-ի հետ  կապված բոլոր սահմանափակումները, բացառությամբ բուժհաստատություններում դիմակ կրելու պահանջի։   

Այժմ Կատար այցելելու համար ճանապարհորդներին հարկավոր չեն լինի բացասական ՊՇՌ-թեստի արդյունքներ եւ բժշկական ապահովագրություն, որը ծածկում է կորոնավիրուսի բուժումը: Նշվում է, որ նորամուծություններն ուժի մեջ են մտել մարտի 8-ից։