Ճապոնիայի Նիհոմացու քաղաքի (Ֆուկուսիմայի շրջան) գործարանում տեղի է ունեցել գազի պայթյուն, կան տուժածներ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14.55-ին։ Պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն չորս մարդ։

Գործարանի շենքից սեւ ծուխ է բարձրանում։ Շենքերից մեկում դեռ կրակ է երեւում։

Տեղեկություն այն մասին, թե ինչ է արտադրվում այդ գործարանում, ինչպես նաեւ գազի պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։