Համբուրգում «Եհովայի վկաների» կենտրոնում հրաձգությունը կազմակերպել է այս կրոնական կազմակերպության նախկին անդամը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով քննչական մարմինների աղբյուրներին։
Ըստ հրատարակության՝ հանցագործը ծայրահեղականների ցուցակում ընդգրկված չի եղել, նախկինում օրենքի հետ խնդիր չի ունեցել։ Նրա շարժառիթների մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ուրբաթ ցավակցություններ է հայտնել միջադեպի կապակցությամբ։ «Վատ լուրեր Համբուրգից։ Անցյալ գիշեր «Եհովայի վկաների» եկեղեցու մի քանի անդամներ դարձել են դաժան բռնության զոհ։ Իմ մտքերը նրանց եւ նրանց ընտանիքների հետ են։ Եվ անվտանգության ուժերի, որոնց դժվար առաքելություն է բաժին հասել լ»,- Twitter-ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի երեկոյան Համբուրգում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության տեղական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, եւս 24-ը՝ վիրավորվել ։ Յոթ հոգու վիճակը գնահատվում է ծանր։ Համբուրգի ոստիկանությունը կարծում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել։





























