Հյուսիսային Ամերիկան 47 000 000 տարի առաջ լի էր հսկա մրջյուններով: Նրանց զոհ էին դառնում մողեսները եւ նույնիսկ մանր կաթնասունները։ Ամենախոշոր արարածներն ունեցել են մոտ 5 սանտիմետր երկարություն եւ ոչ մեծ թռչնի քաշ: Թռչող տեսակների թեւերի բացվածքը կարող էր հասնել 16 սանտիմետրի։ Հին մրջյունները, ինչպես եւ ժամանակակիցները, էկզոթերմիկ արարածներ են եղել՝ նրանք փորձել են գոյատեւել շրջակա միջավայրում ջերմության անբավարարության պատճառով: Նման արարածների մարմնի չափերը կախված են եղել արտաքին ջերմաստիճանից, որում նրանք սովորաբար կարող էին գոյություն ունենալ, գրում է Tekhkult-ը։
Մրջյուններն ավելի տարածված են տաք կլիմայական գոտիներում, իսկ կենդանիները, որոնք կարող են ինքնուրույն կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը, կարող են ապրել մոլորակի ավելի ցուրտ շրջաններում: Իմանալով դա՝ գիտնականները փնտրում այն հարցի պատասխանը, թե ինչպես են հսկա մրջյունները կարողացել ներկայիս Ռուսաստանի եւ Ալյասկայի միջեւ ընկած սառցե Բերինգի նեղուցով հասնել Կանադա, այնուհետեւ Վայոմինգ՝ ԱՄՆ-Ի հյուսիս-արեւմուտքում: Վերջերս հայտնաբերված բրածոն, որը պարունակում է հնագույն մրջյունի մնացորդներ, կարող է որոշակի լույս սփռել այս հարցի վրա: Հետազոտողները «ցեղակցություն» են հաստատել այս գտածոյի եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիայում հայտնաբերված նախկին բրածոների միջեւ, թեեւ ներկայումս անհնար է պարզել, թե որքանով են դրանց չափերը համընկնում:
Միաժամանակ նրանց հաջողվել է հաստատել, որ մնացորդները պատկանում են նույն դարաշրջանին։ Գիտնականները խոստովանում են «գլոբալ տաքացման» ժամանակաշրջանի հավանականությունը, երբ մրջյունները կարողացել են ցամաքով անցնել Արկտիկան: Կա նաեւ վարկած, որ մրջյունների այս տեսակը կարող է ավելի ցրտադիմացկուն լինել: Այս առեղծվածը լուծելու համար պահանջվում է հետազոտության համար պիտանի նոր բրածոներ գտնել։ Հավանաբար, ստացված տեղեկատվությունը գիտնականներին կստիպի վերանայել իրենց պատկերացումները ոչ միայն մրջյունների մասին, այլեւ այն մասին, թե ինչպես է, ընդհանուր առմամբ, կյանքը Երկրի վրա տարածվել տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ։





























